Tert.am-ը գրում է.

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի կողմից Ղրիմում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ մշակած բանաձևը, գրում է РИА Новости գործակալությունը:
Բանաձևին կողմ է քվեարկել 65 երկիր, դեմ՝ 27, մեծամասնությունը՝ 70 երկիր, ձեռնպահ է մնացել:  

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ «բանաձևը չափազանց քաղաքականացված է» և որ այն հիմնված է «ոչ հավաստի և կեղծ» տեղեկատվության վրա:

«Ռուսաստանի Դաշնությունը իր ամբողջ տարածքում՝ այդ թվում նաև Ղրիմում, երաշխավորում է իրավունքների և ազատության ապահովումը»,- հայտարարել է Ռուսաստանի ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել