Բրիտանացի վիրաբույժների իրականացրած անհաջող վիրահատությունը երկու տարեկան տղայի անպտղության պատճառ է դարձել՝ տեղեկացնում է BBC-ն։

Երկամյա տղան Բրիստոլի թագավորական հիվանդանոցում հայտնվել է ձվարանի հետ կապված խնդրի պատճառով։ Ձվարանի իջեցումը սովորաբար արվում է վիրահատությամբ, որը տևում է մոտ 30 րոպե։ Տղայի դեպքում, սակայն, այն տևել է երկու ժամ, ինչից հետո բժիշկները դուրս են եկել վիրահատարանից և հայտարարել, որ վիրահատությունը այնքան էլ հաջող չի անցել։

Պարզվել է, որ վիրաբույժը շփոթել է ձվարանները և վնասել առողջ ձվարանը։ Տղան դարձել է անպտուղ։ Հիվանդանոցի ղեկավարությունը ներողություն է խնդրել ծնողներից։ Ներկա պահին միջադեպը հետաքննվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել