Հետաքրքիր է։ Զգացե՞լ եք, թե ինչպես է մեր հասարակության մեջ սերմանվում պրիմիտիվ քաղքենությունը։ Խոսքը լեզվի օգտագործման մասին է։ Օրինակ, եթե մարդ ռուսերեն է գրում Ֆեյսբուքում, ապա դա կարող է դառնալ պատճառ, որ իրեն քողարկված կամ բացահայտ մեղադրեն «պակաս հայրենասիրության» մեջ։ Գրել, խոսել և տիրապետել հայերեն ՊԱՐՏԱԴԻՐ Է, սակայն համոզված եմ, որ ոչ պակաս ՊԱՐՏԱԴԻՐ Է տիրապետել օտար լեզուների։ Մենք ուղղակի իրավունք չունենք փակվելու միայն մեր լեզվական տարածքում:

Իհարկե, շատ դժվար է վիճել մի թեզի դեմ, որը միտված է լեզվի օգտագործման հողի վրա մանիպուլյացիաներ անելուն, այդ իսկ պատճառով կոչ եմ անում ուղղակի ավելի խորը նայել յուրաքանչյուր երևույթի..․ ավելի գլոբալ։
Եվ այո՛, գրել եմ, գրում եմ և շարունակելու եմ գրել թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն, և թող ոչ ոք չմտածի, որ կարող է զրկել մեզ այլ ազգերին այս կամ այն հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը ներկայացնելու մեր իրավունքից։
Որ լեզվով ուզում եք, այդ լեզվով էլ գրեք։

Երբեք մի վախեցեք պատերազմող քաղքենությունից և ագրեսիվ տգիտությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել