Tert.am-ը գրում է.

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնց նպատակը, իրականում, հանրության շրջանում հուզական տրամադրություններ ստեղծելն է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նրա խոսքով՝ շուտով այդ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների համար ճշմարտությունը թաքցնելը դժվարանալու է։

«Օրինակ՝ Քոչարյանը, ինչպես հայտնի է, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ 300.1 հոդվածով, որը 2008թ. գոյություն չուներ: Որպեսզի Քոչարյանի դեմ ներկայում կարողանան կիրառել 300.1 հոդվածը, որը «Մարտի 1-ի» իրադարձությունների ժամանակ եղել է 300 հոդվածը, այն չպետք է վատթարացնի մեղադրյալի վիճակը: Մենք ասում ենք, որ վատթարացնում է, իսկ մեղադրող կողմն այդպես չի կարծում: Որպես հակափաստարկ ասեմ, որ «Մարտի 1-ի» դեպքերով նախորդ Սահմանադրության 300 հոդվածով մեղադրանք է առաջադրված եղել, օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանին: Հետո, երբ այդ հոդվածը տրոհվեց, Արզումանյանի մեղադրանքը չվերաորակվեց 300.1-ի, որովհետև դատախազը համարեց, որ այդ հոդվածները վատթարացնում են մեղադրյալի վիճակը: Այդ պատճառով մեղադրողներն Արզումանյանի մեղադրանքից հրաժարվեցին, քանի որ նախորդ հոդվածի համեմատ այդ հոդվածը վատթարացնում էր նրա կարգավիճակը: Իսկ Քոչարյանի դեպքում պարզվում է, որ չի վատթարացնում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել