Tert.am-ը գրում է.

15.56


Երբ ցուցարարները հայտնեցին, որ 16։30-ին բացում են ճանապարհը, տեղում գտնվող փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պատրաստ է ընդունել տասը ցուցարարի և քննարկել խնդիրն ու նրանց հետագա անելիքների հետ կապված հարցեր։ 

Ցուցարար Ջիվան Աբրահամյանը դրանից հետո նշեց, որ որպեսզի կանխեն քաոսը, ճանապարհը բացում են հենց հիմա.«Ճանապարհը բացենք, գնանք ոստիկանապետի հետ հանդիպման, այնուհետև պայմանավորվենք որևէ տեղ, որտեղ կհանդիպենք կամ ուղիղ եթերի միջոցով կհայտնենք Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման արդյունքների մասին»։

Ոստիկանության ծառայողներն սկսեցին կարգավորել երթևեկությունն ու ազատել ճանապարհի երթևեկելի մասը։




15:44

«Այսօր 16։30 բացում ենք ճանապարհները, ակցիան ավարտվում է, վաղը՝ ժամը 11։00-ին, վերսկսում ենք բողոքի ակցիաները»,- այս մասին հայտնեց բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը։ 

Նա հայտնեց, որ օրենքի շրջանակներում իրենք պայքարելու են արդարադատության հասնելու համար, դատավորը պատասխանատվություն է կրելու և ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 

Նրանք նաև ևս մեկ անգամ հիշեցրին,որ իրենց բողոքը Նիկոլ Փաշինյանի դեմ չէ,այն իշխանության դեմ չէ, որին իրենք են բերել իշխանության։


14։59

Ոստիկանության պետության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը ցուցարարներին հորդորեց ճանապարհը բացել՝ նշելով, որ նրանք խանգարում են մյուսների ազատ տեղաշարժի իրավունքը: 

«Ընկերը եկել է, ասում է՝ կինս վատացել է, չեմ կարողանում գնալ, ո՞նց անեմ: Եկեք բոլորս միասին ճանապարհը բացենք, գնանք նստենք զրուցենք»,-ասաց նա:


Ցուցարարները չեն ցանկանում բացել: «Ընկնում ենք անհամար դրության մեջ, Դուք մի խնդրեք, ճանապարհը կես ժամից կբացենք, թե 5 րոպեից»,-ասաց կազմակերպիչներից մեկը: 

Ցուցարարները պնդում են, որ ազատության մեջ Մանվել Գրիգորյանը վտանգ է ներկայացնում և կարող է իր մտերիմների հետ զենքով ուժ կիրառել: 

Փոխոստիկանապետը նշեց. «Ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ, որ ինքը ոստիկանության հսկողության տակ է, և ոչինչ չի կարող անել»: 

Կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյան հարցրեց, թե մերձավոր շրջապատին ևս արդյոք վերահսկում են: «Ոստիկանությունը չի թողնի որևէ տեսակի իրավախախտում կատարվի»,-հավաստիացրեց Կիրակոսյանը և կրկին խնդրեց, որ բացեն ճանապարհը: Ցուցարարներ հայտարարեցին, որ ճանապարհը չեն բացի։ 




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել