«Հայաստանում մեծ համաներում հայտարարելուց հետո՝ արդեն նոյեմբերի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազը հրաման ստորագրեց «Համաներման մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատ­մամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ: 

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դատախազի հրամանն իր նախապատմությունն ունի: Իրավապահները բացահայտել են, որ համաներման անվան տակ փորձեր են արվել ազատ արձակել կոնկրետ անձանց, որոնց վրա այդ օրենքը չէր տարածվում: 

Ավելին՝ գործընթացը հասել է «վերևներ», որից հետո կանխվել: Ուստի հետա­գա նման դրսևորումները կանխելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հրա­ման ստորագրել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից նշեցին. «Համաներման օրենքի պահանջները կիրառվում են՝ հետաքննության, նախաքննության կամ իրավասու այլ մարմինների, դատարանների կողմից համապատասխան դատավարական ակտեր կայացնելով, որոնց օրինականությունն ստուգվում է դատախազության կողմից: ՀՀ գլխավոր դատախազի հրամանը միտված է այդ գործընթացի համակարգվածությունը և արդյունավետությունը բարձրացնելուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել