Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։

Լուկաշենկոն հանդիպում է ունեցել Զասի հետ, որի ժամանակ վերջինս ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը կատարած այցերի մանրամասները: Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան այցելած Զասը հայտնել է, որ այդ երկրների առաջնորդները հավանություն են տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փաստացի նշանակվելու է բոլոր անդամ երկրների ղեկավարների համաձայնության դեպքում: Այս պահի դրությամբ Հայաստանը դեմ է այս նշանակմանը, ու Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ստանիսլավ Զասի հետ: Սակայն անձամբ Զասը հույս է հայտնել, որ 2019 թվականի ինքը կնշանակվի այդ պաշտոնին: Իր հերթին նա ավելացրել է, որ պատրաստ է ցանկացած պահին, երբ հարմար կլինի Փաշինյանին, ժամանել Հայաստան, որպեսզի ծանոթանա վարչապետի, ԱԳ նախարարի և ՊՆախարարի հետ:

Հաշվի առնելով Բելառուսի կատարած տարբեր հայտարարությունները՝ մենք դեռ չենք կարող վստահել, որ մնացած երկրների ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը, բայց, դրանից բացի, եթե նույնիսկ միայն Հայաստանը դեմ լինի դրան, ՀԱՊԿ-ում, չեմ կարծում, որ մինչև 2020 թվականը Զասը զբաղեցնի այդ պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել