«Աստղային պատերազմների» հիման վրա ստեղծված Darth Vader No. 25 կոմիքսում պատմել են, թե ով է Դարթ Վեյդերի (Էնակին Սքայոկեր) հայրը։

1999 թվականին դուրս եկած «Աստղային պատերազմներ, Դրվագ I, Թաքնված վտանգ»  ֆիլմում Շմինը ջեդայ Քվայ-Գոնին պատմում է, որ իր որդին լույս աշխարհ է եկել անաղարտ բեղմնավորման արդյունքում։ Քվայ-Գոնը համոզված էր, որ Դարթ Վեյդերը ծնվել է, քանի որ այդպես է եղել Ուժի կամքը։ Որոշ երկրպագուներ հավատացել էին այս բացատրությանը, սակայն ուրիշները հավատացած էին, որ Սկայոկերը հայր ունի։

Կոմիքսից երևում է, որ նրա հայրը Պալպատինն է՝ ով Ուժի օգնությամբ  կարողացել է ստեղծել նրան։ Մի շարք երկրպագուներ այսպիսի թեորիա էին առաջ քաշել «Աստղային պատերազմներ, Դրվագ III․ Սիթխերի վրեժ» ֆիլմից հետո, որտեղ Պալպատինը Սկայոկերին պատմում է սիթխերի առաջնորդ Դարթ Պլեհասի մասին։

Հուլիսին The Hollywood Reporter ամսագիրը Դարթ Վեյդերին անվանել է բոլոր ժամանակների գլխավոր կինոչարիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել