Հանքանյութերը, որոնցից կազմված է Լուսնի փոշին, շատ թունավոր են և նույնիսկ կարող են քաղցկեղ առաջացնել: Այս եզրակացության են հանգել գիտնականները՝ ուսումնասիրելով ժամանակին ամերիկացի տիեզերագնացների կողմից Երկիր բերված լուսնային նյութի նմուշները:

Լուսնային փոշու թունավոր լինելը կասկածի տակ է դնում մեր մոլորակի բնական արբանյակի գաղութացման ծրագրերը, որոնք այժմ արդեն ակտիվ նախագծվում է իրավասու մասնագետների կողմից:

«Վաղ թե ուշ, մարդկությունը տեխնոլոգիաներ կստեղծի, որոնք թույլ կտան Լուսնի վրա հարմարավետ բազաներ ստեղծել ապրելու համար: Եվ այդ ժամանակ մարդիկ կբախվեն այդ պրոբլեմի հետ: Հավանաբար պետք է գաղութացնել ոչ թե Լուսինը, այլ Մարսը»,- գրում է New Scientist գիտական պարբերականը:

Մկների և մարդկանց բջիջների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ լուսնի փոշին առաջացնում դրանց զանգվածային ոչնչացում: Եվ այն բջիջներում, որոնք դեռևս գոյատևում են, կուտակվում են վտանգավոր մուտացիաներ, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել