Կնոջ ձայնը, առաջին ծննդաբերությունից հետո, փոխվում է. տոնայնությունն իջնում է, ձայնը դառնում է մոնոտոն, հաղորդում է pora.ru-ն: Այս ձևափոխությունը տևում է մեկ տարի, որից հետո այն կրկին նույնն է դառնում:

Բրիտանացի գիտնականները նշել են այս առանձնահատկությունը և հետազոտության արդյունքները հրապարակել «Էվոլյուցիան և մարդու վարքը» ամսագրում: Փորձագետները մի քանի տարի աշխատել են կատարելով ծննդաբերած և դեռևս չծննդաբերած կանանց աուդիոձայնագրություններ:

Առաջին խմբի բոլոր կանայք ծննդաբերությունից հետո «փոփոխված» ձայն են ունեցել:

Ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցածր ձայնով խոսող անձը շրջապատի կողմից ենթագիտակցական մակարդակով ընկալվում է որպես հասուն, վստահ անձ, ինչպես նաև առաջնորդ, որն ունակ է վերահսկել իրավիճակը:

Գիտնականները ենթադրել են, որ հղիությունից և ծննդաբերությունից հետո կանանց ձայնի փոփոխությունները կապված են այդ հանգամանքի հետ: Մայրերի խոսքը հնչում է վստահ՝ ազդելով երեխայի և մտերիմների վրա այնպես, որ նրանք լսեն իրեն և ընդունեն ի գիտություն: Միևնույն ժամանակ, կանայք ձայնը միտումնավոր չեն ցածրացնու: Դա տեղի է ունենում կամ հոգեբանական գործոնների կամ հորմոնալ ֆոնի փոփոխությունների հետևանքով: Փորձագետները դեռ պետք է պարզեն այս օրինաչափությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել