Մեգան Մարքլը հանրության մեջ հայտնվել է թուրքական Kismet by Milka ապրանքանիշի Hamsa մատանիով՝ զարդարված ժանյակաձև նախշի վրա Ֆաթիմայի ձեռքի պատկերով:

Համսան, ում պատվին անվանված է մատանին, ավանդական թալիսման է, որը Մերձավոր Արևելքում և Լևանտի երկրներում կրել են կանայք՝ հղիության ընթացքում չար աչքից խուսափելու համար: Թալիսմանը նաև հայտնի է իսլամում «Ֆաթիմայի ձեռք» և հինդուիզմում «Միրիամի ձեռք» անուններով:

Kismet by Milka-ի պաշտոնական կայքում, մատանին ընդգրկված է Protect me կատեգորիայում և վաճառվում է 300 դոլարով:

37-ամյա Սասեքսի դքսուհին մատանին կրել է Լոնդոնի արևմտյան մասում գտնվող ծերանոց այցելության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել