Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, որոնց հնարավոր ամուսնալուծության մասին լուրերը վաղուց են շրջանառվում, շարունակում են համատեղ կյանքը և փորձում վեճերը հարթելու միջոցներ գտնել: Վերջերս լրագրողները պարզել են, որ հեռուստաաստղը ամուսնուն հետևելու համար մասնագետների է դիմել, գրում է Radar Online հարթակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քանյեն նյարդային անհավասարակշիռ վիճակում է հայտնվել: Նա անձամբ է խոստովանել, որ Քիմը փորձել է հեռանալ իրենից:

Լրագրողները, զույգին մոտ կանգնած աղբյուրից, պարզել են, որ Քիմը վախենում է ամուսնու անհավասարակշիռ քայլերից և մասնագետների թիմ է վարձել, որոնք օրը 24 ժամ հսկում են Քանյեին, քանի որ ինքը չափազանց զբաղված է և ժամանակ չունի:

«Նրանք հետևում են Ուեսթին, նույնիսկ երբ նա հարևան սենյակում քնած է կնոջ կողքին»,- գրում է լրատվամիջոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել