Shamshyan.com-ը գրում է.

Գերմանիայի իշխանությունները մտադիր են 500 հազար եվրո հատկացնել Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության շրջանակում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հայտնել Է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանությունը, փոխանցում է Tass-ը։ «ՆԱՏՕ-ում Գերմանիայի դեսպան Հանս Դիթեր Լուկասը համաձայնություն է տվել Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի շրջանակում Վրաստանին 500 հազար եվրո հատկացնելուն: 2016 և 2017 թվականներին Գերմանիան արդեն 2 անգամ 500-հազարական եվրո է հատկացրել SNGP փաթեթի շրջանակում այդ դպրոցի զարգացման և մյուս նախագծերի իրագործման համար, որը նպաստում Է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հետագա մերձեցմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ֆինանսավորումը կուղղվի նաև Վրաստանում Պաշտպանության ինստիտուցիոնալ վերածնման դպրոցի (DIB) զարգացմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել