Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարներով գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձնել Ժոզե Մոուրինյուին, հայտնում է Marca-ն:

Մադրիդյան ակումբի ղեկավարներն, ամենայն հավանականությամբ, կպահեն Սանտյագո Սոլարիին, որը նշանակվել էր Խուլեն Լոպետեգիի հեռացվելուց հետո:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ իսպանական ակումբը կապ է հաստատել Մոուրինյուի հետ դեռ հոկտեմբերին նրա` թիմ վերադառնալու առիթով, իսկ հետո «Ռեալի» փոխնախագահ Խոսե Անխել Սանչեսը դիմել էր մասնագետի գործակալին` Ժորժե Մենդեշին:

Նշվում էր, որ «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել պորտուգալացու հետ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո, որպեսզի խուսափ «Մանչեսթեր Յունայթեդին» մոտ 5 մլն եվրո փոխհատացում վճարելուց:

Մոուրինյուն «Ռեալում» աշխատել է 2010-ից 2013 թվականներին: Թիմի հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել