«Սանոսյանի շրջապատից մի քանի թեկնածուներ կային, բայց թե՛ տարածքային կառավարման նախարարությունը, թե՛ կառավարությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատարի, հավանություն են տվել Մելքոնյանի թեկնածությանը, որը Վարդենիսում անուն հանած քրեական որևէ կլանի ներկայացուցիչ չէ,- ասաց մեր աղբյուրը։- Դեռ նախորդ տարի նա էր ցանկանում Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցել, բայց մենամարտի ժամանակ վնասվածք էր ստացել ու չէր հասցրել համապատասխան փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ»:
Մեր զրուցակիցն ասաց նաև, որ Արամ Մելքոնյանը Մոսկվայում շինարարական մի ընկերության ղեկավար է, բիզնես ունի և հաճախ է օգնում վարդենիսցիներին, ինչի մասին չի սիրում խոսել:
Հարցրինք՝ իսկ բիզնեսը չի՞ խանգարի համայնքը ղեկավարելուն. «Չեմ կարծում, ընկերությունը գործադիր տնօրեն ունի այնտեղ, ամեն հարցով զբաղվողներ էլ կան: Ինքն էլ այնպես չէ, որ քաղաքապետ դառնալու համար է եկել Հայաստան, դեռ երեք ամիս առաջ է վերադարձել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել