«ԲՀԿ-ԼՀԿ հեռահար հակամարտության առաջին փորձությունը սպասվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին: Բանն այն է, որ օրենսդրությունը պահանջում է՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: 

Հիմա և´ ԼՀԿ-ն, և´ ԲՀԿ-ն հայտարարել են իրենց թեկնածուն ու­նենալու մասին: ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է. թեկնածունե­րի թվում են Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյաևը, Միքայել Մելքումյանը: Բայց հիմա ամեն ինչ «Իմ քայ­լը» դաշինքի «ձեռքերում է»: 

Ի վերջո, Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 132 հոգանոց խորհրդարանում տեղերի մեծամասնությունը՝ 88-ը, «Իմ քայլը» դաշինքինն է, ու ԱԺ ընդդիմադիր փոխնա­խագահի ընտրությանը պարզ է՝ անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ «Իմ քայլը» դաշինքի ներսում ավելի հակված են աջակցելու ԲՀԿ-ի թեկնածուին՝ հաշվի առնելով փաստը, որ դա ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել