««Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում, չնայած իշխող ուժը վստահեցնում է, որ ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաները շարունակվում են։ Նախօրեին «Մարիոթում» ասվել է, թե ով որ հանձնաժողովը կգլխավորի։ Իսկ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները կլինեն եվրաինտեգրման, ֆինանսավարկային և բյուջետային, նաև մարդու իրավունքների պաշտպանության, որը կառանձնացվի պետաիրավականից։

ԲՀԿ-ն կստանա ֆինանսավարկայինը, ամենայն հավանականությամբ, այն կղեկավարի Միքայել Մելքումյանը, եվրաինտեգրման հանձնաժողովը, որը նախորդ ԱԺ-ներում ղեկավարում էր Նաիրա Զոհրաբյանը։

Ի դեպ, Էդմոն Մարուքյանը երեկ կոչ արեց իշխանություններին՝ Դոնթի բանաձևով չբաժանել հանձնաժողովները և իրենց՝ որպես ընդդիմադիր խմբակցության, մեկից ավելի հանձնաժողովներ վստահել, քանի որ «միայն այդ դեպքում կարելի է խոսել ժողովրդավարության, իշխանությանը հակակշռելու մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել