Մարդկանց մեծ մասը իրենց օրը սկսում են լոգարանից։ Սակայն ամեն մեկը յուրովի է լոգանք ընդունում։ Հավանաբար դուք չեք նկատել, սակայն գոյություն ունի լոգանքի ժամանակ մարմնի տարբեր հատվածները լվանալու հատուկ օրինաչափություն։ Այս որոշումը կայացվում է ենթագիտակցության մակարդակով և կարող է շատ բաներ պատմել մեր անհատականության մասին։

Եթե առաջինը լվանում եք երեսը

Եթե դուք առաջինը լվանում եք երեսը, դա նշանակում է, որ ձեզ համար գլխավորը հինգ զգայարաններին «սպասարկելն» է։ Սա նշանակում է, որ դուք անհանգստանում եք, թե ինչպես են ձեզ ընկալում ուրիշները, այդ պատճառով էլ շատ մանրակրկիտ կերպով հոգ եք տանում ձեր երեսի մասին, քանի որ մարդիկ առաջինը նրան են նայում։

Ձեզ միշտ մտահոգում է, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին, այդ պատճառով երբեմն զգում եք ճնշվածություն, սթրես և, հնարավոր է, նաև անհարմարություն։

Եթե առաջինը լվանում եք ձեռքերը կամ ոտքերը

Եթե դուք առաջինն ուշադրություն եք դարձնում ձեր ոտքերին, ապա դուք դասվում եք համեստ և պրակտիկ մարդկանց շարքին։ Բայց սա ամբողջը չէ։ Վերջույթները խորհրդանշում են կամքի ուժի և տոկունության մասին, այնպես որ, ձեռքերը և ոտքերը լվանալը վկայում է ընտրություն կատարելիս վախի բացակայության մասին։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր կա՛մ սիրում են, կամ էլ ոչ․ այլ տարբերակ չկա։

Եթե առաջինը լվանում եք կուրծքը

Եթե դուք առաջինը լվանում եք կուրծքը, դա նշանակում է, որ մերկ ժամանակ դուք բավականին հարմարավետ եք զգում ձեզ։ Դուք շատ պրակտիկ և նպատակասլաց եք։ Դուք գիտեք, թե ինչ եք ցանկանում, և ձեզ անհարմար վիճակի մեջ գցելը շատ դժվար է։ Դուք անկախության կողմնակից եք, և մարդիկ ձեզ գնահատում են դրա համար։

Եթե առաջինը լվանում եք մազերը

Եթե դուք առաջինը լվանում եք մազերը, դա նշանակում է, որ ամեն ինչի մեջ դուք գնահատում եք կարգ ու կանոնը։ Մարմնի ամենավերին հատվածն ուժ է խորհրդանշում։ Առաջինը գլուխը լվանալը վկայում է այն մասին, որ դուք ցանկացած հարցի վերաբերյալ ունեք ձեր տեսակետը և ավելի շատ հավատում եք գործերին, քան խոսքին։ Դուք հայտնի եք նաև ձեր ճշտապահությամբ։

Եթե սկզբում լվանում եք պարանոցը և ուսերը

Այսպես լոգանք են ընդունում ամենաաշխատասեր մարդիկ։ Ուսերը խորհրդանշում են կատարելության մշտական ձգտումը։ Դուք դրական մարդ եք։ Երբ ձեզ ինչ-որ բան է հարկավոր, դուք ձգտում և հասնում եք դրան և նույնը սպասում եք նաև մյուսներից։ Դուք սիում եք մրցել և միշտ ցանկանում եք մեկ քայլ առաջ լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել