Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է դարպասապահ Ալֆոնս Արեոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը.

«Ինձ համար շատ կարևոր էր կարիերաս և զարգացումս ՊՍԺ-ում շարունակելը: Այս ակումբն իմ սրտում է, ես այստեղ եմ մեծացել, և կարողացել եմ հասնել շատ բարձր մակարդակի:

ՊՍԺ-ն ինձ մեծ նպատակներ դնելու և դրանց հասնելու հնարավորություն է տալիս: Ես հիանալի թիմակիցներ եմ: Երկրպագուների աջակցությամբ կարող ենք մեր պատմության դեռ շատ գլուխներ գրել:

Ես հավատում եմ այս ակումբին և ուրախ եմ նրա հետ անմոռանալի պահեր անցկացնելու հնարավորություն ունենալու համար», -Արեոլայի խոսքերն է փոխանցում ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել