ԱՄՆ Պորտլենդի համալսարանի գիտնականները աշխատավայրում բացասական հարաբերությունների և մարդու մոտ հոգեկան հիվանդության զարգացման միջև կապ են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Occupational Health Science ամսագիրը:

Հետազոտություններին մասնակցել է 610 մարդ։ Հարցվողներին առաջարկվել է պատասխանել հարցին, թե որքան հաճախ են նրանք բախվել գործընկերների կողմից արհամարհական վերաբերմունքին կամ իրենց հասցեին արված սուր մեկնաբանություններին։

Դրան զուգահեռ հոգեբանները հարցրել են, թե որքան հաճախ են նրանք մտածում աշխատավայրում տիրող բացասական մթնոլորտի մասին, որքան հաճախ են սուրճ օգտագործում։

Պարզվել է, որ աշխատավայրում առկա անախորժությունների մասին հաճախակի մտորումները ուղղակիորեն կապված են անքնության համախտանիշների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել