Գիտնականները եզրակացրել են, որ որոշ դեպքերում ընտանեկան վեճերը կարող են բարելավել ամուսինների առողջությունը, գրում է «Բժշկություն 2.0»-ն:

Այս մասին հայտնել են Արիզոնայի համալսարանի աշխատակիցները: Նրանք հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 194 մարդ և որը տևել է 32 տարի:

Ստացված տվյալների համաձայն՝ ինչքան շատ են ամուսինները զսպել իրենց զայրույթը կոնֆլիկտային իրավիճակներում, այնքան վատացել է նրանց առողջության ցուցանիշները: Հետևաբար, նրանց կյանքի տևողությունը նույնպես զգալիորեն նվազել է: Նշված իրավիճակում զգացմունքները «զսպելուց» ավելի շատ տուժել են տղամարդիկ:

Սակայն, պետք չէ անմիջապես սկսել պատճառներ փնտրել հերթական վեճի համար, քանի որ հետազոտությունը ցույց է տվել, որ «հանգիստ» հարաբերությունները նույնպես ամրապնդել է զույգի առողջությունը: Այստեղից փորձագետները եզրահանգել են, որ երջանիկ է այն ընտանիքը, որտեղ ստեղծված հանգամանքներին արձագանքում են միևնույն հուզական ինտենսիվությամբ:

Այսպիսով, հոգեբանները խորհուրդ են տվել զույգերին հուզական հավասարակշռություն գտնել կոնֆլիկտայիյն իրավիճակներում: Կարևոր է սովորել համարժեք պատասխան տալ երկրորդ կեսին վեճերի ժամանակ: Ի վերջո, ճիշտ է «լավ սկանդալը վատ խաղաղությունից լավ է» պնդումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել