Ռուսները մեզ «նեղն են գցում» բոլոր ուղղություններով, ու դա պատասխանն է էն ամենի ինչին, որ որոշ օխլոս մասսա դըմփ-դըմփ-հու էր անում: ՀԱՊԿ-ում ինֆանտիլ քաղաքականության արդյունքում՝ ապտակ, ԱՊՀ պետությունների հետ երկկողմանի հարաբերություններում՝ տոտալ ձախողում, ԼՂ հակամարտության հարցում` դիվերսիա ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի: Հիմա էլ գումարվում ա գազի գնի 50%-անոց թանկացումը, ու դա տեղի ա ունենում գազի սպառման ամենաթեժ սեզոնին: Բնավ հետաքրքիր չէ, թե Նիկոլն էս անգամ ինչ ստով կամ ձերբակալման տեսարանով ա խլացնելու էս լուրը, բայց այ շատ հետաքրքիր ա օխլոսի արձագանքը սրան: Սա էլ Արցախի դեմ դիվերսիա չի, որ անկիրթ գավառականների տանձին չլինի, սա կոնկրետ էդ օխլոսի գրպանին ա հարվածելու, ու օխլոսը սկսելու ա ուշքի գալ պոպուլիզմի թմբիրից: 

Ու մինչև օխլոսի թեթև ձեռքով «գահերին» բազմածները նշում են իրենց պաշտոնները, օղակն իրենց իշխանության ու Հայաստանի շուրջ գնալով սեղմվում է: 

ՀԳ. Որևէ պարագայում չպետք ա թողնել, որ Նիկոլը մի տարուց պակաս մնա իշխանության: Ամեն ինչ պետք ա անել, որ մարդն իրա եփած բորշը ուտի, նոր գնա Երևան քրեակատարողական հիմնարկ: Հա ու մի բան էլ. հենց օխլոսն ակտիվացավ ու փորձեց Նիկոլին արժանացնի Քադաֆիի ճակատագրին, ըտեղ էլ պետք ա կանգնենք ու թույլ չտանք նման սցենարի իրականացումը, նենց որ, մեզ ծանր օրեր են սպասվում, պարոնայք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել