««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը չստորագրելու համար քաղաքացին դատի է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Վարդան Կարապետյանը ՀՀ վարչական դատարան համապատասխան հայց է ներկայացրել՝ պահանջելով ստիպել ՀՀ նախագահին ընդունել իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր: 

Նկատենք, որ այս գործով որպես պատասխանող դատարանում ներգրավվել են ՀՀ վարչապետը, ՀՀ քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Նկատենք, որ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձն ընդամենը 16 տարեկան է, ասել է թե` ընդամենը երկու տարի է մնացել, որ նա բանակ զորակոչվի, ուստի հավանաբար դա է պատճառը, որ գործով որպես պատասխանող է ներգրավված նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել