Մանչեսթերի (Մեծ Բրիտանիա) քաղաքային համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆասթֆուդի օգտագործումը 40 տոկոսով մեծացնում է ընկճախտի զարգացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Մասնագետները վերլուծել են 11 հետազոտությունների ընթացքում ստացված տվյալները, որոնք նվիրված են ընկճախտի եւ այն ուտելիքի օգտագործման միջեւ կապ գտնելուն, որոնք նպաստում են բորբոքային պրոցեսներին: Բոլոր ուսումնասիրություններին մասնակցել են 16-ից 72 տարեկան 100 հազարից ավելի կամավորներ, ներառյալ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Եվրոպայի եւ Միջին Ասիայի բնակիչներ: Փորձին մասնակցողները կերակրի վերաբերյալ հարցաթերթիկներ են լրացրել իրենց սննդաբաժինը պարզելու նպատակով: Բացի այդ, պարզվել է կամավորների հակումն ընկճախտի եւ ընկճախտային վիճակի նկատմամբ՝ հոգեկան խանգարման ախտանիշերի առկայության, ինքնաքննման կամ հակադեպրեսանտների օգտագործման հիման վրա: Յուրաքանչյուր մասնակցի տրվել է բորբոքման որոշակի դիետիկ ինդեքս, որը ցույց է տալիս, թե նրա սննդաբաժնի որ մասն է կազմում անառողջ ուտելիքը:

Պարզվել է, որ ֆասթֆուդի եւ մեծ քանակությամբ ածխաջրեր ու ճարպեր պարունակող այլ վնասակար կերակուրների սիրահարները 1,4 անգամ ավելի հաճախ են տառապել ընկճախտից կամ նման ախտանիշերից: Ռիսկերը կախված չեն եղել սեռից եւ տարիքից, ինչպես նաեւ դիտարկման ժամանակից: Թեեւ գիտնականներն ընդունում են, որ պատճառահետեւանքային կապը կարող է այլ լինել, ուտելիքը, որը հարուստ է բջջանյութով եւ օգտակար նյութերով, կարող է նպաստել հոգեկան խանգարումների զարգացման ռիսկի նվազեցմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել