Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ, կոլեգիայի անդամների մասնակցությամբ՝ 2018 ուսումնական տարում զորքերի պատրաստության արդյունքներին և 2019 թ. առաջիկա խնդիրներին նվիրված ընդլայնված նիստ է անցկացվել:

Արդեն գրեթե բնական գործընթաց է դարձել ամեն անգամ Ալիևի հայտարարություններից հետո, որոնք անմիջապես ուղղված են Հայաստանին ու Արցախի հարցը լուծելուն, նախարար Հասանովի հրավիրած նիստերը:

Հանդիպման ընթացքում քննարկվում է նախկինում կատարված աշխատանքները, սակայն նիստի ամենակարևոր հատվածը դա Իլհամ Ալիևի ցուցումներն են, որոնք ուղղված են ադրբեջանական բանակի գեներալներին, հրամանատարական կազմին:

Իսկ այս վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հաստատ Իլհամ Ալիևը և Զաքիր Հասանովը շատ կուտակված մտքեր կունենային իրենց հրամանատարներին ասելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել