Ալիևը և իր նախարարը կոտորվեցին իրենց ժողովրդի առաջ հաշվետվություն տալով, թե եկող տարվանից ինչեր են անելու։ Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը վերջին օրերի ընթացքում ներկայացնում են իրենց հանդիպումների և պայմանավորվածությունների արդյունքները, հայտարարություններով հանդես են գալիս, որ 2019 թվականից Արցախի հարցի շուրջ լուրջ փոփոխություններ են իրականացնելու։

Մասնավորապես ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է․ «Իմ հայ գործընկերոջ հետ մենք առաջին անգամ հասանք ինչ-որ փոխըմբռնման»։ Իմ կարծիքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը պետք է վայրկյան առաջ իր ժողովրդին բացատրեր, թե ինչ ասել է «ինչ-որ փոխըմբռնումը»։

Սրանց նմանատիպ հայտարարությունները, եթե նույն պահին չեն բացատրվում կամ հերքվում, ապա մեծ է հավանականությունը, որ հետագայում օգտագործվելու են Հայաստանի իշխանության դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել