Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին:

Բրազիլացին Մոուրինյուի հետ ծանոթ է «Արքայական ակումբում» համատեղ աշխատանքով.

«Ցավալի է, որ Մոուրինյուին հեռացրել են, չէ՞ որ նա հիանալի մարզիչ է, որը չպետք է մնա առանց ակումբ:

Ես չէ, որ պետք է քննարկեմ` արդյոք նրան պետք է հրավիրել «Ռեա՞լ», բայց ես գնահատում եմ այն ամենն, ինչ նա արել է մեզ համար` աշխատելով այս ակումբում»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում Mirror-ը:

Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին: «Մանչեսթեր Յունայթեդում» պորտուգալացի մասնագետն աշխատել է 2016 թվականից և այս ընթացքում «կարմիր սատանաների» հետ 3 տիտղոս է նվաճել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել