«Կառավարության կազմի և´ կառուցվածքի մասին փոփոխությունների մա­սին տեղեկություններն առաջին հեր­թին անհանգստացրել են այդ գերա­տեսչությունների միջին ու ստորին օղակի աշխատակիցներին: 

«Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին բոլոր գերատեսչությունների աշխատակիցները գտնվում են սպասողական և ճամպրուկային վիճակում՝ հասկանալով, որ օպտիմալացումից հետո կարող են զրկվել աշ­խատանքից: Եվ խոսքը բավականին մեծ թվով աշխատակիցների մասին է, ովքեր կմնան գործազուրկ: 

Ի վերջո, կրճատվելու է մեկ փոխվարչապետի հաստիք, իսկ նախարարությունների թիվն էլ 17-ից կարող է դառնալ 11 կամ 12, և այս փոփոխությունները չեն կա­րող չհանգեցնել կրճատումների: 

Ըստ տարբեր հաշվարկների՝ այս օրերին քննարկումները շարունակվում են, և իշխող ուժի ներկայացուցիչները փորձ են անում հասկանալ՝ որ գերատեսչու­թյունը որին միացնեն, աշխատողնե­րին ինչպես տեղաբաշխեն: 

Ընդ որում, նրանք այդ ամենը քննարկելուց հաշվի են առնում և ուսումնասիրում միջազ­գային փորձը: «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ փոփոխությունները միայն նախարարություննե­րի մակարդակով չեն լինելու, և ուսում­նասիրվում են նաև կոմիտեների, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների աշխատանք­ները, և այստեղ ևս փոփոխություններ կարվեն: 

Մեր տեղեկություններով՝ այս պահին հաշվարկ չկա, թե այս փոփո­խությունների արդյունքում քանի մարդ կմնա առանց աշխատանք, սակայն կառավարության ներկայացուցիչները քննարկում են այլընտրանքի ստեղծ­ման հնարավորությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել