Operativ.am-ը գրում է

Գիտնականների միջազգային խումբը երկրագիտական ռադարների միջոցով ուսումնասիրել է Ինդոնեզիայի Յավա կղզում գտնվող հսկայական բլուրը և եզրակցրել, որ հողաշերտի տակ հնարավոր է գտնվի Երկիր մոլորակի հնագույն տաճարներից մեկը։

Խոսքը Պադանգ լեռան բարձունքին գտնվող առեղծվածային բրգաձև կառույցի մասին է։ Գունունգ Պադանգ անունով հնագիտական այդ հուշարձանը հայտնաբերվել է 19-րդ դարի սկզբին։

Բլրի գագաթին գտնվում են հսկայական կառույցի հետքերը, մասնավորապես քարե սյուներ։ Հետազոտողները ռենտգենյան տոմոգրաֆիայի, 2D և 3D տեխնոլոգիաների և ավանդական պեղումների միջոցով պարզել են, որ բլուրը և այն շրջապատող տարածքը արհեստական են։

Նրանց կարծիքով՝ այդ վայրում գործել է հսկայական տաճար։ Ընդ որում այն շատ վաղ են սկսել կառուցել։ Բուրգի կմաղքը բազմաշերտ է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենահին շերտը կարող էր ստեղծված լինել մոտ 28 հազար տարի առաջ։ Դա նշանակում է, որ այն շատ ավելի հին է, քան եգիպտական բուրգերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել