Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ հետախուզության պետ Արշակ Կարապետյանի` իր պարտականությունները չկատարելու պատճառով ունեցանք հողային և մարդկային ցավալի ու անդառնալի կորուստներ: Արշակ Կարապետյանին անմիջապես պատերազմից հետո ազատեցին աշխատանքից, բայց ռազմական տրիբունալին չտվեցին, ու պատկերացրեք՝ այսօր այդ մարդը նշանակվել է վարչապետի խորհրդական: Պետական դավաճանությանը հավասարազոր հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Նիկոլի խորհրդական է նշանակվում, ու սա արվում է Լևոն Մնացականյանին, Օգանովսկուն ու պատերազմի մյուս գեներալներին աշխատանքից ազատելու ֆոնին: Ի՞նչ է սա, եթե ոչ մեծ աղետի սկիզբ, արդյո՞ք սա պետական դավաճանությանը հավասար դիվերսիա չէ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Հարցերս հռետորական են, ամեն մեկդ ձեր բաժին մտածելիքը ունեք, մտածեք: 

ՀԳ. «Կլասիկին» ու «ջուր բերողին» հուշեք, որ այ էս դիվերսիան քննադատեն, թե չէ մյուս իշխանափոխությանը մենք իրանց սա չենք ներելու, ու վենդետա լինելու ա հաստատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել