Ինչպե՞ս հասկանալ, որ իրավիճակը ձեր կյանքում այնքան է սրվել, որ շուտով կկորցնեք ձեզ։  

Ձեզ ենք նրկայացնում 8 նշան, որոնք վկայում են, որ դուք հանգստի կարիք ունեք։

Առավոտյան դուք արթնանում եք, բայց չեք ցանկանում դուրս գալ անկողնուց

Արթնանալու և աշխատելու մտքերը ձեզ ձանձրացնում են։

Դուք անընդհատ արթնանում եք առանց լիարժեք քնելու և անընդհատ հոգնածության զգացում ունեք։ Ժամանակն է ընդմիջում վերցնելու և օրգանիզմին հանգիստ տալու։

Ձեր գլուխը հաճախ է ցավում

Գլխացավն առաջանում է բարձր երաժշտությունից, աղմուկից, հոգնածությունից և այլն։ Հնարավոր է՝ դա որևէ առողջական խնդրի հետևանք է, բայց ամենից հաճախ գլխացավի պատճառը սթրեսն է։

Տագնապը և մտավախությունները վատ են ազդում օրգանիզմի վրա

Շատերը դրա դրսևորում են համարում քորը, ալերգիան, մաշկի բորբոքումը։ Եթե դուք նկատում եք, որ նմանատիպ խնդիր ունեք, ապա սկսեք հավասարակշռված իրավիճակից։

Հանգիստ միջավայրը կօգնի հաղթահարել հիվանդությունը։

Ձեզ մոտ հատուկ համային նախընտրություններ են առաջացել

Պարտադիր չէ, որ դա լինի ձգտում քաղցրի հանդեպ։ Մեզ համար հաճելի բաներ ուտելու ժամանակ մեր ուղեղը ուրախության հորմոններ է արտադրում։

Եթե ձեզ մոտ քաղցրի, մրգերի, մսի կամ այլ բաների հանդեպ անհաղթահարելի ցանկություն է առաջացել, ապա դա ազդանշան է այն մասին, որ ձեր նյարդային համակարգի հետ ինչ-որ բան այն չէ, հատկապես եթե առաջ դուք այդպիսի ախորժակ չեք ունեցել։

Դուք հանգստի կարիք ունեք անգամ այն ժամանակ, երբ նյարդայնանում եք նաև ձանձրալի մանրուքներից

Մենք միշտ շրջապատված ենք մեծ և փոքր խնդիրներով։ Եթե նման կերպ վերաբերվել յուրաքանչյուր սթրեսին, ապա դա ավելի կսրի իրավիճակը։

Խառնաշփոթ գլխում

Դուք նկատում եք, որ վերջին ժամանակներս չեք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր գլխում։

Խուճապի մի մատնվեք։ Խնդիրը պարզագույն լարվածության մեջ է։ Ուղեղը նույնպես հոգնելու հատկություն ունի, այն ուղղակի ակնարկում է մեզ, որ հանգստանալու ժամանակն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել