24news.am-ը գրում է.

Ռուսաստանի Տոմսկ քաղաքի «Ստրոյպարկ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ Վերշինինա փողոցի վրա գտնվող առևտրի կենտրոնից տարհանվել են ներսում գտնվող բոլոր մարդիկ:

Կրակը տարածվել է 150 ք/մ տարածքով, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները դեռևս չեն հանգցրել այն:

Հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել