Հարաբերությունները շատ բարդ երևույթներ են։ Հարկավոր է անընդհատ աշխատել նրանց վրա։ Միևնույն ժամանակ կատրյալ հարաբերություններ գոյություն չունեն։ Անգամ ամենաերջանիկ և առողջ հարաբերություններում էլ լինում են վեճեր և սառեցումներ։

Սակայն խնդիրների առկայությունը չի նշանակում, որ դուք պիտի դադարեք պայքարել երջանիկ համատեղ կյանքի համար։

Հարաբերություններում՝ խնդիրների դեմ պայքարելու միջոցները իմանալով, դուք այն կարող եք ավելի երջանիկ դարձնել։

Ահա ամենատարածված խնդիրներից մի քանիսը, որոնք հանդիպում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, ինչպես նաև դրանց լուծումները։

Կապի բացակայություն

Անառողջ հարաբերության ժամանակ զույգը չի կարողանում որակյալ շփվել։ Ամենատարածված սխալներից մեկը այն է, որ բոլորը կարծում են, որ իրենց զուգընկերը հասկանում է թե ինչ են մտածում կամ ցանկանում իրենք։ Ձեր զուգընկերը ամենայն հավանականությամբ էքստրասենս չէ և հարկավոր է հստակ արտահայտել բոլոր ցանկությունները։

Լուծում։ Խուսափեք ագրեսիվ շփումներից, քանի որ այն կարող է ունենալ հակառակ ազդեցությունը։

Կիսվեք ձեր զուգընկերոջ հետ, թե ինչպես եք զգում ձեզ և միաժամանակ այդ ամենի մեջ մի մեղադրեք նրանց։

Մշտական քննադատություն

Ամբողջ խնդիրը ձեր կատարելապաշտ լինելու մեջ է։ Կատարելապաշտները  մեծ ռիսկի են դիմում՝ իրենց զուգընկերոջ ամեն քայլի մեջ սխալներ տեսնելով և այն քննադատելով։

Սակայն երբեմն քննադատությունը կարող է հրաշքներ գործել և մոտիվացնել ձեր զուգընկերոջը։ Մշտական դժգոհությունը և քննադատությունը կհանգեցնի նրան, որ դուք կսկսեք հեռանալ իրարից։

Լուծում։ Փոխեք ձեր վերաբերմունքը իրերի հանդեպ և սկսեք գնահատել ձեր զուգընկերոջը։

Վեճեր պարտականությունների պատճառով

Հարաբերություններում ամենօրյա դժվարությունները համարվում են վեճերի ամենատարածված պատճառներից մեկը։

Երբ տնային աշխատանքը կամ ծնողական պարտականությունները բաշխված չեն հավասարաչափ, ապա դա կարող է անարդար թվալ և վեճի առիթ լինել։

Լուծում։ Պարտականությունների օրացույց պատրաստեք, որտեղ կատարվելիք աշխատանքները հավասարաչափ կբաժանվեն։ Աջակցեք միմյանց ցանկացած գործում։

Դավաճանություն

Անկասկած դավաճանությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է, որը լավագույն դեպքում հանգեցնում է հարաբերությունների ժամանակավոր դադարի, իսկ վատագույն դեպքում՝ խզմանը։

Լուծում։Լավագույն տարբերակը զուգընկերոջ հետ իրավիճակի քննարկումն է։ Փորձեք հասկանալ նրա վարքի իրական պատճառներըԼ Ի՞նչն է եղել նրա դավաճանության պատճառը։ Փորձեք խնդիրը համատեղ լուծելու միջոցներ գտնել։ Մի ամաչեք ձեր զգացմունքները արտահայտելուց։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել