Որքա՞ն հաճախ եք դուք որոշում «նիհարել սկսած երկուշաբթի օրվանից», սակայն ամեն ինչ կես ճանապարհին դադարեցնում եք, քանի որ պատրաստ չեք լուրջ քայլերի։ Սակայն նիհարել կարելի է սկսել նաև փոքր, բայց արդյունավետ քայլերով։ Ինչպե՞ս նիհարել՝ պահպանելով չպարտադրված կանոնները։

Աննշան ակտիվություն

Նիհարելու այս կանոնը շատ պարզ է. հարկավոր է ծախսել ավելի շատ կալորիա, քան օգտագործում ես։ Այս գործում շատ լավ օգնում է ֆիթնեսը, սակայն շատ հաճախ մենք պլանավորած վարժություններից հրաժարվում ենք ծուլության պատճառով։ Ամբողջ օրվա ընթացքում եղեք ակտիվ։ Մի քանի մոտեցումով կքանիստ կամ ձգումներ կատարեք։

Ֆիտնես մարզիչները նշում են, որ սնվելուց անմիջապես հետո հարկավոր է ակտիվություն ցուցաբերել, ինչն օգտակար է մարսողական համակարգի և ավելորդ կալորիաներն այրելու համար։ Սնվելուց անմիջապես հետո մի նստեք աշխատասեղանի մոտ։ Քայլեք ամենաքիչը 10 րոպե։ Սնվելուց 20-30 րոպե անց կարելի է նաև ֆիզիկական վարժություններ կատարել։

Օգտագործեք հինգերորդ համը

Խոհարարության մեջ առանձնացվում է 5 համ՝ աղի, քաղցր, թթու, դառը և ումամի։

Ումամին համի երանգ է, որն առկա է սոյայի սոուսում, բրոկոլիում, հունական ընկույզում։ Այն հատուկ կերպով ազդում է ռեցեպտորների վրա և թույլ է տալիս արագորեն հագենալ։ Ճաշատեսակի մեջ մի քիչ սոյայի սոուս ավելացրեք, սակայն հարկավոր է հիշել, որ նրա բաղադրությունում մեծ քանակությամբ աղ կա, և ճաշատեսակի մեջ դրա սովորական չափաբաժինը կրճատեք։

Համեմունքներ ավելացրեք

Եթե նվազեցնեք աղի օգտագործումը և դրա փոխարեն համեմունքներ օգտագործեք, ապա կարող եք արագացնել նյութափոխանակությունը։ Ավելին՝ համեմունքներն ունեն նաև այլ օգտակար հատկություններ.

  • Դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը,
  • Կոճապղպեղը բարելավում է մաշկի մակարդակը, կարգավորում է մարսողական համակարգը,
  • Կարմիր պղպեղը կարգավորում է անոթների աշխատանքը,
  • Քրքումը դադարեցնում է բորբոքային գործընթացները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել