Ոչ միշտ է, որ ամեն բան գնում է ըստ պլանավորածի, միշտ էլ լինում են հանկարծակի բաներ։ Դուք չեք հասցրել սափրել թևատակերը, պատահաբար կերել եք մի քիչ ավելի։ մի անհանգստացեք, այդ ամենը ձեր տղամարդը չի նկատի, այդ ընթացքում նա այլ բանով է տարված լինելու։

Կիլոգրամները, որոնցից ամաչում եք

Եթե ձեր տղամարդը տարված է ձեզնով, կարող եք չանհանգստանալ մի քանի ավել կիլոգրամի պատճառով։

Աջը տարբերվում է ձախից

Դուք նկատե՞լ եք, որ ձեր մի կուրծքը տարբերվում է մյուսից։ Մի կենտրոնացեք դրա վրա, ու ձեր զուգընկերը չի էլ նկատի դա։

Փոքրիկ բշտիկներ

Մեզնից ոչ մեկն էլ իդեալական չէ։ Կան, օրինակ, սեզոնային գրգռումներ, որոնցից չես կարող ապահովագրվել։ Իհարկե, բոլորս էլ երազում ենք իդեալական, հարթ ու նուրբ մաշկի մասին, բայց փոքրիկ դուրս տվածները դեպրեսիայի պատճառ չպետք է դառնան։ 

Քրտինք

Եթե կարծում եք, որ քրտինքի հոտը կվանի նրան, սխալվում եք։ Ընդհակառակը, ձեր բնական բույրն ավելի կգրավի տղամարդուն։

Մազիկներ

Չեք հասցրե՞լ սափրել ավելորդ մազերը կամ սափրել եք երեկ, իսկ դրանք նորից դո՞ւրս են եկել։ Վտահեցնում ենք, ձեր տղամարդը տարված է լինելու բոլորովին այլ բանով ու չի էլ նկատելու դրանք։

Դիմահարդարում ու սանրվածք

Անհանգստանո՞ւմ եք, որ սեքսի ժամանակ կփչանա ձեր սանրվածքը, կամ թարթչաներկը կհոսի։ Ճիշտ է, չէ՞ որ ձեր զուգընկերը հենց դրան էլ ձգտում է։ Ու նրա համար բոլորովին մեկ է, թե ինչ տեսք կունենաք այդ պահին։

Հեշտոցի նեղութունը

Տղամարդիկ իրենց զուգընկերուհիներին համեմատելու սովորություն չունեն։ Բայց եթե ուզում եք ավելի թեթև զգալ ձեզ, զբաղվեք սպորտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել