R Aquarii երկակի աստղային համակարգում, որը գտնվում է Երկրից 650 լուսային տարի հետավորության վրա, մեկ ճերմակ գաճաճ հանդիսացող աստղ «կուլ է տվել» իր հարևանին՝ կարմիր հսկա Միրիդուին։ Այդ մասին գրում է Phys.org-ը։

Սովորաբար երկակի համակարգերում աստղերը գրեթե հավերժ պտտվում են ձգողության ընդհանուր կենտրոնի շուրջ, սակայն այս անգամ կարմիր լուսատուն, որի լույսի ալիքների մակարդակը 1000 անգամ գերազանցում է Արևին, իր շուրջը մեծ գազային ամպ է ստեղծել, որի հետ հարաբերության մեջ է մտել ճերմակ գաճաճը։

Միրիդայի հարևան ճերմակ գաճաճը, որը ավելի փոքր և ավելի տաք աստղ է, ձգողության ուժի շնորհիվ կուլ է տվել կարմիր հսկայի գազային ամպը՝ այնուհետև տիեզերական տարածություն արտանետելով ջեթերը։

Երկու աստղերի բախման վայրում թերմոմիջուկային պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ձևավորվել է «նորը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել