Արգենտինայում տեղի ունեցած հուղարկավորության մասնակիցները դագաղից եկող ձայներ են լսել: Արարողությունն ընդհատվել է մարմինը հիվանդանոց տեղափոխելու նպատակով, հաղորդում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բուենոս Այրեսում, դեկտեմբերի 12-ին: Երբ հարազատները 65-ամյա կնոջ դին տեղափոխում էին գերեզմանոց, դագաղից թակոց և խեղդված բղավոցի ձայներ են լսել: Նրանք անմիջապես խնդրել են վարորդին հասցնել հիվանդանոց, ստուգելու, թե արդյոք կինը ողջ է:

Բժիշկները հետազոտել են կնոջ մարմինը և եզրակացրել, որ նա մահացել է առնվազն 24 ժամ առաջ:

Ծիսական գործակալության աշխատակիցները ենթադրել են, որ դագաղը տեղափոխող մեքենայի մեջ գտնվողների լսած ձայները կարող են կապված լինել դիակի շնչափողից գազերի դուրս գալու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել