Մեր նախնիների կյանքը կտրականապես տարբերվում էր մեր կյանքից, և շատերը վստահ են, որ նրանց կենսակերպն իրենից ներկայացնում էր առօրյա տհաճությունների պարզ հերթականություն: Պատմությունը հիշում է մի քանի փաստեր, որոնք ժամանակակից հասարակության համար վայրի կթվան, սակայն մեր նախնիների առօրյա կյանքի մի մասն են կազմել:

Ակնեներ

Սարսափելի մահացու համաճարակների ժամանակներում մարդիկ վախենում էին ակնեներից ու անգամ փսորիազից, որոնք ընդամենը տհաճ զգացողություններ էին առաջացնում: Օրինակ՝ դեմքի մեծ պզուկը հասարակության մեջ խուճապ, իսկ դրա կրողի մոտ՝ մոտեցող մահվան զգացողություն էր առաջացնում: Փսորիազով տառապող քաղաքացիներին հաճախ մեկուսացնում էին հասարակությունից՝ որպես բորով հիվանդների, իսկ եթե վերջիններս շարունակում էին մնալ առողջ մարդկանց միջավայրում, ապա ստիպված էին հատուկ հագուստ կրել և մոտենալիս շրջապատին նախազգուշացնել զանգակի միջոցով: Միջնադարյան ժամանակաշրջանում ֆրանսիացիների բախտն այս առումով չէր բերել. փսորիազ ունեցող բոլոր մարդկանց այրում էին խարույկի վրա:

Աշխատանք

16-րդ դարի սկզբին Անգլիայում գործազրկությունն արգելված էր ու պաշտոնապես պատժվում էր: Իշխանությունները գտնում էին, որ անգործ մարդիկ երկրորդ դասի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով նրանց նկատմամբ պատիժներն առավել խիստ էին: Գործազուրկներին արգելվում էր ճանապարհորդել, քանի որ նրանց վերաբերվում էին որպես թափառականների, ծաղրում էին, ծեծում ու վերադարձնում հայրենիք:  

Թատրոն

Թատրոն հաճախելը մի քանի հարյուր տարի առաջ այնքան անվնաս չէր, ինչքան այսօր, մասնավորապես՝ շինության սխալ նախագծման պատճառով: XIX դարում թատրոններում պարբերաբար հրդեհներ էին բռնկվում, մարդիկ վնասներ էին հասցնում միմյանց միջանցքներում առաջացող ճնշումների ընթացքում: Թատերական մեծ ողբերգություն տեղի ունեցավ 1903-ին, երբ Չիկագոյի «Իրոքեզ» թատրոնում բռնկված հրդեհը խլեց շուրջ 600 մարդու կյանք:

Հիվանդանոցներ

Միջնադարի հիվանդանոցները ժամանակակից հիվանդանոցներից առանձնանում էին հակասանիտարությամբ, պալատներում «ապրող» մակաբույծների առատությամբ, իսկ հիվանդները ցրտահարվում էին և վատ վերաբերմունքի արժանանում: Բուժանձնակազմի գլխավոր խնդիրն անիրազեկությունն ու անփութությունն էր: Բանն այն է, որ այն ժամանակների բժիշկների մեծ մասը համապատասխան կրթություն չունեին, և նրանց աշխատանքի էին ընդունում առանց փորձի, ինչն էլ ողբերգությունների էր հանգեցնում:

Ընտրություններ

Այսօր պետություններն աշխատում են ընտրությունների ժամանակ ապահովել անվտանգությունը, և խնդիր կարող է առաջացնել միայն երկար հերթերի գոյացումը: XIX դարում ամենն էականորեն այլ էր, և բոլոր ընտրողները փաստացիորեն փակվում էին իրենց տներում, որպեսզի խուսափեն առևանգվելուց: Փողոցային շատ բանդաներ փորձում էին իրենց ցանկալի թեկնածուի օգտին ձայներ հավաքել՝ սպառնալով քաղաքացիներին: Ընտրություններից օրեր առաջ նրանց առևանգում էին, բռնությունների ենթարկում, ծեծում, որպեսզի ընտրության օրը քվեարկեն անհրաժեշտ թեկնածուի օգտին:

Ոստիկանություն

Ժամանակակից աշխարհում քաղաքացիները զգուշավորությամբ են վերաբերվում ոստիկաններին, սակայն դա նորություն չէր նաև Լոնդոնի քաղաքացիների համար: Բանն այն է, որ այս քաղաքի փողոցներում XVIII դարում շրջում էին ինքնակոչ ոստիկաններ, որոնք քաղաքացիներին խաբում էին՝ սեփական շահը հետապնդելով ու նպատակին հասնելու համար: Ոմանք անգամ ոստիկանության կեղծ կրծքանշաններ ու համազգեստ էին օգտագործում: Ինքնակոչների նման ակտիվության արդյունքում մարդիկ աշխատում էին խուսափել ոստիկաններից և որևէ շփում չունենալ նրանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել