Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի գործակալ Ֆիլիպ Լամբոլին հաստատել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մտածում է ակումբը փոխելու մասին:

«Ես շատ բացասական եմ գնահատում Մարսիալի պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունները: Ակումբն արդեն մի քանի առաջարկ կատարել է, սակայն դրանք չեն համապատասխանել մեր սպասելիքներին:

Մենք հեռու ենք համաձայնության հասնելուց»,- Լամբոլիի խոսքը մեջբերել է RMC-ը:

Ուշագրավ է, որ երեկ՝ դեկտեմբերի 17-ին, «Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացրել է Մարսիալի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետը: Նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու էր 2019 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ Անտոնի Մարսիալը 2015 թվականին է 60 միլիոն եվրոյի դիմաց «Մոնակոյից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մարսիալը մասնակցել է 13 հանդիպման և խփել է 7 գոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել