Hraparak.am-ը գրում է.
Արդեն գրվել է, թե ովքեր են «Իմ քայլի» թեկնածուները ԱԺ նախագահի և փոխնախագահների պաշտոններում, սակայն մինչ օրս քննարկումները շարունակվում էին մյուս պաշտոնների առումով՝ Աժ մշտական հանձնաժողովների նախագահներ, խմբակցության ղեկավար, պատվիրակությունների ղեկավարներ։
Մենք տեղեկացանք, որ ամենակարևոր՝ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավարի թեկնածուն արդեն որոշված է։ Այս պաշտոնը կզբաղեցնի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Ի դեպ, սա ամենաբարդ գործն է, քանի որ 88 հոգանոց խմբակցության աշխատանքի կանոնակարգումը կատարում է խմբակցության ղեկավարը։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/26720493?fbclid=IwAR1_ucV8GssSQq-G3y6c2ZJ9yhIZOwnZ4WVwiE7LjB-7-6RweYAoe-nYVbo
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել