Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց «Էխո» իրավապաշտպան կազմակերպության տարվա ամփոփիչ գալա համերգը, որով էլ եզրափակվեց հանրային իրազեկման քարոզարշավը՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին։ «Չանտեսելով ոչ ոքի» խորագրով երեկոն համախմբել էր սիրված և ճանաչված երգիչ-երգչուհիներ Մաշա Մնջոյանին, Արսեն Գրիգորյանին, Նառային, Եվա Եգանյանին, Գրիգոր Միրզոյանին, Մասիս Հունանյանին, Շուշան Տոնոյանին, Էրիկ Զաքյանին և այլոց։

Երեկոյի ընթացքում հայ էստրադային և ժողովրդական երգիչների հետ ելույթ ունենցան նաև հաշմանդամություն ունեցող երգիչներ և երգչախմբեր։ Իրենց կատարումով հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Լսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիրի երգչախումբը։ Արտիստներից յուրաքանչյուրը երկուական երգ կատարեց: Հանդիսատեսի շարքում այս անգամ մեծահասակներից շատ երեխաներ էին: Համերգի նպատակն էր մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին և հնարավորություն ստեղծել զարգացնելու նրանց կարողությունները։ BlogNews.am-ը ներկա է եղել համերգին ու ֆիքսել ամենահետաքրքիր դրվագները։

_H2A7662 copy_H2A7674 copy_H2A7691 copy_H2A7698 copy_H2A7717 copy_H2A7718 copy_H2A7733 copy_H2A7736 copy_H2A7757 copy_H2A7778 copy_H2A7786 copy_H2A7804 copy_H2A7822 copy_H2A7839 copy_H2A7864 copy_H2A7877 copy_H2A7883 copy_H2A7886 copy_H2A7906 copy_H2A7923 copy_H2A7934 copy_H2A7957 copy

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել