«Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դա­տավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով: 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ Ազարյանն իր հայտարարությունը, թե համակարգի վրա բիրտ ճնշում կա, հենց այդ նպատակով է հնչեցրել, որպեսզի հնարավոր լինի ներկայանալ որպես նոր իշխանությունների կողմից քաղաքական հալածյալ: 

Հիշեցնենք, որ Ազարյանի որոշմամբ՝ ամռանը փոխվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ազարյանի այդ որոշումը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց հանրության մոտ, և տեսակետ կա, որ դատավորն ուզում է օգտվել իրավիճակից: 

«Ժողովուրդ» օրաթեր­թը եղելությունը փորձեց պարզել անձամբ դատավոր Ազարյանից, սակայն վերջինս, իմանալով որ զանգա­հարողը լրագրող է, չցանկացավ անգամ լսել հարցը և անջատեց հեռախոսը: Մեր այլ փորձերը՝ դատավո­րի հետ զրուցելու, անցան ապարդյուն, քանի որ նա այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել