Կանադացի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքները կուրախացնեն մակարոնեղենի բոլոր սիրահարներին: Կանադացի փորձագետների տվյալների համաձայն՝ մակարոնեղենի օգտագործումից չեն գիրանում: Քաշն ավելանում է ավելացվող ճարպոտ սոուսներց և այլ բարձր կալորիականություն ունեցող բաղադրիչների օգտագործումից, ինչպես նաև ընդհանուր առմամբ ռացիոնում ածխաջրերի առատությունից:

Տորոնտոյի St. Michael’s Hospital-ի մասնագետները վերլուծել են 30 հետազոտության արդյունք 2500 մարդու մասնակցությամբ, որոնք որպես ածխաջրերի հիմնական աղբյուր օգտագործել են մակարոնը: Արդյունքում հետազոտողները եզրահանգել են, որ մակարոնեղենը միանգամայն կարող է առողջ սննդակարգի մաս կազմել, մասնավորապես՝ հիպոգլիկեմիկ:

Փորձագետները կարողացան համոզվել, որ մակարոնեղենի օգտագործումից չեն գիրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել