Լիսկայի ու այլոց պահով մի բան ասեմ։ Պարզ ա, որ բոլորս ուզում ենք, որ դրանց վերջը տրվի։ Մյուս կողմից, կարծես, տեղից շարժվում ա ինչ-որ բան՝ տղու հարցով առնվազն, ես էսքան արագ զարգացումներ չէի սպասում։ Բանակը, ինձ թվում ա, ստեղ իր դերը կատարում ա։ Բայց մի նրբություն կա․ դրսից հաշվի չի առնվում էն, որ նույն բանակի դեմ հիմա Լիսկայի կողքին կանգնածներն են աշխատում։ Կարճ ասած, երեւում ա, որ ներքին բազար ա գնում։ Տեսնենք՝ որ կողմ կգնա, որ կողմը կկոտրվի։ Ու մեկ էլ օրենքից դուրս․ ինձ թվում ա, Լիսկան շատն էլ նրա համար գնաց գործից, որ տնից դուրս չգա․ կարծում եմ, գլխից խփելու ցանկացողները քիչ չեն։ Նենց որ, էս մի քանի օրվա մեջ ա ամեն ինչ պարզ դառնալու։ Դրսից շատ միանշանակ ենք դատում, ներսից շատ խառն ա․ միանգամից մի քանի խմբի բախում ա գնում։ Շատ հետաքրքիր դեպք ա, ես կասեի՝ յուրահատուկ, վերեւների տեկվանդոների։ Հետագայում սրա վրա կարելի ա քաղաքագիտական դիսո գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել