Ի՞նչ ա նշանակում՝ Մոսկվայի և Երևանի միջև կնքվում է պայմանագիր: Ու կնքվում է, ոչ ավել, ոչ պակաս, ռազմական ծառայություն իրականացնելու վերաբերյալ, ասել է, թե ՝ օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագիր: Չէ, դե ես իհարկե գիտեմ՝ ինչ է դա նշանակում, բայց արդյոք պե՞տք է այդ աստիճան «համագործակցությունը»:

Բոլորիս համար էլ պարզ է, որ ռուսական կողմն «օտարերկրյա զիվորականներ» ասելով ընդհանրապես ինքն իր զորքը նկատի չունի, առավել ևս՝ չի պատրաստվում Հայաստանից դուրս բերել այստեղ ծառայություն իրականացնող իր զինվորներին: Հանուն արդարության նշենք, որ դա նույնիսկ մեզ համար ձեռնտու չէ այս պահին:

Բայց ինչպե՞ս կարելի է որևէ այլ պետության հետ, թեկուզ դաշնակից, թեկուզ գործընկեր, թեկուզ շատ մտերիմ պետության հետ պայմանագրի միջոցով պայմանավորության գալ ռազմական ծառայության վերաբերյալ այն ընթացքում, երբ պետությունդ արդեն երկար տարիներ գտնվում է պատերազմական իրավիճակում, ու դու պատկերացում անգամ չես կարող ունենալ, թե վաղն այդ պայմանագիրը ինչ վնասներ կարող է տալ քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել