Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական «մտքի հսկան» գրում ա, թե բա՝ քանի որ Հայաստանում իշխանության են եկել ամերիկամետ ուժեր, ապա թալիշական գործոնը Երևանը սրանից հետո օգտագործելու ա Իրանի դեմ, ձեռի հետ էլ հայկական կողմից յանի խրախուսվելու ա գիլանցիների անջատողականությունն Իրանում։

Կներեք, բայց էս «տիեզերական իմաստնության» ցուցիչ մտքերը գրողին տենող էղավ, ասե՛ք՝ նախ՝ հայերը թալիշական գործոնը չեն օգտագործում, այլ համագործակցում են թալիշների հետ, երկրորդ՝ դե որ էդքան ուժեղ օգտագործող ենք, հենա ձեր դեմ կօգտագործենք, երրորդ՝ ձևի համար մի հատ գիլանցի անջատողական ցույց տվեք, հետը գոնե զրուց անենք, աշխարհից հետ չընկնենք էլի։

Մեկ էլ՝ բոստանչու էս պարզունակ խորամակությամբ յանի խաբելու եք մի իրեք հազար տարի իրանց համար մուղամով կայսրություններ ստեղծող իրանցիներին, հա՞։ Ա՜յ խելքներիդ ձուն գա․․․ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել