Տոներն ամենալավ առիթն են ընտանիքով որևէ տեղ մեկնելու համար։ Կարևոր չէ, թե ուր կգնաք, կարևորն այն է, որ խուսափեք անիմաստ ծախսերից, ավելորդ սթրեսից և անիմաստ ծախսված ժամանակից։

Ձեզ ենք ներկայացնում 5 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ նախապատրաստել ձեր ճանապարհորդությունը։

Ճանապարհորդեք մեքենայով և ոչ թե ինքնաթիռով կամ գնացքով

Ինքնաթիռով ճանապարհորդելն արագ է, իսկ գնացքով՝ մատչելի, բայց եթե ունեք հնարավորություն, ապա ավելի լավ է ընտրեք մեքենան։ Այն ունի մի քանի պատճառ․

  • Եթե դուք մեքենայով եք ճանապարհորդում, ապա կարող եք ավելի շատ անհրաժեշտ իրեր վերցնել ձեզ հետ և ստիպված չեք լինի ճամպրուկները քարշ տալ ձեր ետևից։
  • Մեքենայով ճանապարհորդությունը կարող է խնայող լինել, քանի որ ճանապարհի սրճարաններն ավելի մատչելի են, քան օդանավակայանինը։
  • Մեքենայով ընտանեկան ճանապարհորդությունը ձեզ թույլ կտա ավելի լավ ճանաչել միմյանց, քննարկել որոշ հարցեր և ուրախ ժամանակ անցկացնել։

Ձեզ հետ խոնավ անձեռոցիկներ վերցրեք

Հիմնականում բոլորս մոռանում ենք այս իրի մասին։ Խոնավ անձեռոցիկի մեծ տուփն իրական փրկություն կլինի ձեզ համար, եթե դուք ճանապարհորդում եք երեխաների հետ։ Նրանք նաև պետք կլինեն հագուստը և ձեռքերը մաքրելու համար։

Մի փորձեք մի քանի հետաքրքիր տեղ մեկ օրում գնալ

Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միանգամից այցելել բոլոր թանգարանները, ցուցահանդեսները, ուտել բոլոր ռեստորաններում, գնել հուշանվերներ, այդ պատճառով էլ չենք կարողանում վայելել ճանապարհորդությունը։

Յուրաքանչյուր վայրի համար հատկացրեք երկու օր։ Իհարկե, չեք հասցնի այցելել բոլոր վայրերը, բայց փոխարենը հաճույք կստանաք ձեր ճանապարհորդությունից։

Վարձակալեք բնակարան և ոչ թե հյուրանոցային սենյակ

Հյուրանոցային համարները հարմարեցված չեն մեծ ընտանիքների համար։ Այնտեղ չկա լվացքի մեքենա, արդուկ, փոշեկուլ, այնտեղ չի կարելի աղմկել։ Բնակարան վարձակալելն ավելի մատչելի է և հարմարավետ, քանի որ նրանք գտնվում են քաղաքի կենտրոնում, իսկ նրանց արժեքն ավելի քիչ է, քան հյուրանոցինը։

Սննդամթերքը գնեք տեղի խանութներից

Եթե անգամ դուք մեծ ընտանիք ունեք, մեկ է, շատ սնունդ վերցնելն այդքան էլ լավ գաղափար չէ։ Այն շատ տեղ է զբաղեցնում և կարող է փչանալ ճանապարհին։ Ինչպես ցույց է տալիս փորձը, տեղի խանութներից գնումներ կատարելն ավելի հարմարավետ և մատչելի է, քան տնից բերելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել