Գլխարկակարը Ալիսային համանուն գրքում հարցնում է, թե ինչ ընդհանուր բան կա ագռավի և գրասեղանի միջև։ Ինչպես նշում է հեղինակը, այս հարցը ճիշտ պատասխան չունի, չնայած որ ցանկացողները մի շարք տարբերակներ են առաջարկում։ Իսկ ահա կյանքում փոխադարձ կապերն ավելի զարմանալի են, քան Քերոլի հանելուկը։ Գիտե՞ք, օրինակ, ի՞նչ կապ կա ատոմային ռումբի և բնանկարի միջև։

Ձեզ ենք ներկայացնում մի շարք անհավատալի փոխադարձ կապեր առաջին հայացքից ընդհանրապես իրար հետ չառնչվող իրերի միջև։

Բնանկար և ատոմային ռումբ

Ատոմային զենքի առաջին կիրառումից հետո մեր մոլորակը հարստացավ նոր՝ ստրոնցիում-90 և ցեզիում-137 իզոտոպերով։ 1945 թվականից հետո յուղաներկով նկարված ցանկացած նկար իր մեջ որոշակի քանակությամբ այս իզոտոպերից է պարունակում, այդ պատճառով էլ այսօր հնարավոր չէ կրկնօրինակել հին վարպետների աշխատանքները (Ռեմբրանտ կամ Լեոնարդո դա Վինչի)։ Հատուկ քննությունը կեղծարարներին միանգամից բացահայտում է։

Առնետներ, ականներ և թոքախտ

Ահռելի առնետները Տանզանիայում արժեքավոր աշխատավորներ են։ Իրենց ինտելեկտի շնորհիվ նրանք դարձել են անփոխարինելի ականորսիչներ։ Պատրաստված առնետներին անվանում են HeroRATS՝ առնետ-հերոսներ։ Նրանց օգտագործում են նաև այլ երկրներում, օրինակ՝ Կամբոջայում։ Ավելին՝ նրանք աշխատում են նաև առողջապահության ոլորտում։ Նրանք իրենց սուր հոտառությամբ կարող են հայտնաբերել թոքախտը վաղ ժամանակաշրջանում։

Հեռագիր և տխրություն

Սեմյուել Մորզեն շատ լավ նկարիչ է եղել և հավանաբար այդպես էլ կմնար, եթե չլիներ մի տխուր իրադարձություն։ Ճանապարհորդության ժամանակ նա նամակ է ստանում, որտեղ գրված է լինում, որ իր կինը բուժվել է մահացու հիվանդությունից, իսկ 3 օր անց նոր նամակ է ստանում, որտեղ գրված է լինում, որ կինը մահացել է։ Կապի միջոցների դանդաղ աշխատանքի պատճառով Մորզեն չի կարողանում հրաժեշտ տալ իր կնոջը։ Հենց այս պատճառով էլ 7 տարի անց հոսանքի միջոցով տարածության մեջ հաղորդագրություններ փոխանակելու մասին պատահական խոսակցությունն էլ հիմք հանդիսացավ հեռագիր ստեղծելու համար։ 12 տարի անց էլ Վաշինգտոնից Բալթիմոր մեկ րոպեում ուղարկվեց առաջին հաղորդագրությունը։

Օլիմպիական մեդալներ և արվեստ

Մենք Օլիմպիական խաղերը սպորտային իրադարձություն ենք համարում, սակայն 20-րդ դարի կեսերին՝ 1912-1948 թվականներին, արվեստի հետ կապված Օլիմպիական մրցույթներ էին անցկացվում։ Այն ժամանակակից օլիմպիադայի հիմնադիր Պյեր դե Կուբերտենի ցանկություններից մեկն էր։ Նա օլիմպիադան համարում էր հոգեբանական և ֆիզիկական ամրապնդման միջոց։ Ճիշտ է, արվեստի գործերը նույնպես պետք է վերաբերվեին սպորտին։ Մեդալներ պարգևում էին տարբեր ոլորտների համար՝ ճարտարապետություն և քաղաքաշինություն, գրականություն, բնանկար, քանդակագործություն և երաժշտություն։

Տպիչ և մատնահետք

Լազերային տպիչների մեծ մասն ունի իր «մատնահետքը»՝ դեղին կետերը։ Սրանք հատուկ նշաններ են, որոնք տեքստի կամ նկարի կրկնօրինակման ժամանակ կազմում են յուրահատուկ պատկեր։ Այդ պատկերի մեջ նշվում է սարքի սերիական համարը և տպման ժամանակը։ Այս միջոցն օգնում է պայքարել կեղծարարների դեմ։ Հայտնի են դեպքեր, երբ նրանց օգնությամբ բացահայտվել են մի շարք վտանգավոր հանցագործություններ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել