Tert.am-ը գրում է.

EurAsia Daily կայքը ծավալուն հոդված է հրապարակել Բուլղարիայից դեպի Հայաստան զենքի ենթադրյալ ներկրման վերաբերյալ՝ նշելով, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում: Նշվում է, որ բելառուսական ավիաընկերություններից մեկի «Իլ-62» բեռնատար ինքնաթիռը երկու օրը մեկ իրականացնում է Երևան-Բուրգաս-Երևան չվերթը:

Փորձագետները ենթադրում են, որ Բուլղարիայից խորհրդային նմուշի զինատեսակների մասշտաբային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել Միացյալ Նահանգների կողմից՝ Երևանի և Մոսկվայի միջև ավելի վաղ կնքված 100 մլն դոլարանոց պայմանագիրը տապալելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել