Johnson & Johnson-ի շուկայական արժեքը նվազել է 39.8 մլրդ դոլարով՝ այն հաղորդումներից հետո, որ մի քանի տարի շարունակ ընկերությունում տեղյակ են եղել մանկական ցանափոշում առողջության համար վտանգավոր ասբեստի պարունակության մասին, հաղորդում է CNBC-ն:

Հստակեցվում է, որ ընկերության մի շարք փաստաթղթերի վերլուծությունը, ինչպես նաև դատարանում ցուցմունքներն ապացուցում են, որ «առնվազն 1971-ից 2000-ականների սկիզբը ընկերության արտադրանքների թեստերն ասբեստի փոքրիկ քանակությունը ստուգելիս դրական արդյունք են ցույց տվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել